Արցախի ՄԻՊ-ը և այլ մարմիններ երկու օրում ստացել են ավելի քան 600 դիմում անհետ կորածների վերաբերյալ
ԻրավունքՎերջին 2 օրվա ընթացքում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք անհետ կորածների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք ՝ գտնելու անհետ կորած համարվող իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին և սիրելիներին»,- գրել է Ստեփանյանը։