ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Ռուսաստան
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Ս. Վ . Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջ.Ա. Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
Ադրբեջանական պատվիրակությունը կրկին ներողություն է խնդրել Ռուսաստանից սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների ողբերգական մահվան համար՝ վստահեցնելով ռուսական կողմին, որ իրականացվում է առավել մանրակրկիտ հետաքննություն, որն արդեն տալիս է արդյունքներ, և բոլոր մեղավորները կստանան արժանի պատիժ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով հումանիտար բաղադրիչի վրա, ինչպես նաև միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)