Էրդողանը ՄԱԿ-ի գույները շփոթել է ԼԳԲՏ դրոշի գույների հետ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծիածանագույն դրոշների տեղադրումից՝ դրանք շփոթելով «ԼԳԲՏ դրոշների» հետ, հայտնում է Reuters-ը։
Նա հայտարարել է, որ կցանկանար դա քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
«Ինձ ամենաշատը հուզող խնդիրներից մեկը <...> այն է, որ մտնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա՝ աստիճանների վրա և այլ տեղերում տեսնում ես ԼԳԲՏ գույները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը շփոթել է ԼԳԲՏ դրոշն այն դրոշների հետ, որոնք խորհրդանշում են 2015 թվականին համաշխարհային առաջնորդների կողմից ընդունված Կայուն զարգացման 17 նպատակները, դրանք են՝ վերացնել սովը, աղքատությունը, պայքարը կլիմայի փոփոխության և անհավասարության դեմ, գենդերային հավասարությանը նպաստելը և այլն։