Արցախցիներն այրում են աղբը, փաստաթղթեր այրելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
ԱրցախԵրկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից: Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայատնում է Արցախի տեղեկատվական շտաբը: