Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ԱրցախԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկումներ են ծավալվել տարածաշրջանային և երկկողմ տարբեր հարցերի շուրջ, գրում է IRNA-ն։
Բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ օրը՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանի շրջանակներում։
ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացումը։
Բանակցությունների ընթացքում Ամիրաբդոլլահիանն ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության երկարաժամկետ համապարփակ փաստաթղթի պատրաստման գործընթացն ավարտելու անհրաժեշտությունը։
Լավրովը նաև կոչ է արել հետագա ամրապնդել երկկողմ հարաբերությունները մշակութային և տնտեսական ոլորտներում։