Ես խոսել եմ Թուրքիայի արտգործնախարարի հետ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին. Բլինքեն
ԱրցախԱՄՆ պետքարտուղար Անթոնի Բլինքենը խոսել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին։ Այս մասին Բլինկենը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Ես խոսել եմ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-Թուրքիա լայն գործընկերության, Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված ջանքերի, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ավարտի մասին»,- գրել է Բլինքենը: