Լավրովն ու ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
ԱրցախՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերի հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Սերգեյ Լավրովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային առանցքային ոլորտներում հումանիտար աշխատանքի հարցեր, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սուդանում, Աֆղանստանում և Սիրիայում։ Հստակեցվել են Ռուսաստանի Դաշնությունում ԿԽՄԿ-ի աշխատանքի ընթացիկ պարամետրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։