ԱՀ ՄԻՊ-ը սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի տեղեկատվական գրոհի մասին
Արցախ
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։
Ադրբեջանական տելեգրամ ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով ու sms-ներով։
Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա որեւէ անվտանգության երաշխիքներ, եթե Ադրբեջանի վերահսկողության տակ լինի։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)