Մեր խաղաղապահներն այժմ հեշտացնում են Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև շփումները․ Լավրով
ԱրցախԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից, նրանք նպաստում են Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր խաղաղապահներն այժմ հեշտացնում են շփումները Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև: Մեր խաղաղապահները ներկա են այնտեղ՝ ելնելով այն փաստից, որ նրանց դերը կարևոր է վստահություն ձևավորելու համար, որպեսզի ղարաբաղցիները, հատկապես սկզբում, ապահով զգան իրենց», - ասել է նա մամուլի ժամանակ։
«Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որքան խաղաղապահ կպահանջվի, սա այն հարցն է, որը որոշվում է տեղում՝ գետնի վրա»,- ընդգծել է ռուս նախարարը։