Տեխաս նահանգում ընտանիքի յոթ անդամներին գտել են սպանված
ԱՄՆ
Ինչպես հաղորդում է ''Los Angeles Times''-ը` ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքի բնակարաններից մեկում դեկտեմբերի 25-ին ընտանիքի յոթ անդամներին հայտնաբերել են սպանված: Տեղի ոստիկանության հաղորդմամբ` բոլոր մահացածները եղել են սպանված: Դիակներից մեկը գտել են ննջարաններից մեկում, մյուսը խոհանոցում: Սպանվածների մեջ չորսը կանայք են, իսկ երեքը` տղամարդ: Ոստիկանությունը ենթադրում է, որ նրանցից մեկը սպանել է ընտանիքի բոլոր անդամներին, որից հետո ինքնասպանություն է գործել: Հաղորդվում է, որ ընտանիքի անդամներից տարեցը եղել է 60 տարեկան, իսկ կրտսերը` 20: Բնակարանում հայտնաբերվել է նաև երկու ատրճանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)