Ստեփանակերտում խմելու ջրից նմուշառումներ է կատարվել․ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել
ԱրցախՔաղաքացիներից ստացված ահազանգերից (ջրից դիզվառելիքին հատուկ հոտ զգալու մասին) անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել: