Առաջիկայում ևս նախատեսվում է Արցախից ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում Հայաստան
Արցախ
Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ: Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձան տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան