Բաքուն Արցախում ձերբակալություններ է իրականացրել
ԱրցախԲաքուն ձերբակալել է Հադրութում չորս ոստիկանների և երկու քաղաքացիական անձանց՝ ականի վրա պայթելու մեջ «մեղադրվող» մարդկանց։ Այս մասին հայտնում է APA-ն՝ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությանը հղումով։
«2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ճանապարհի 58-րդ կիլոմետրին և Թաղավարդ գյուղի տարածքում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների մեջ կասկածվող անձինք կալանավորվել են։ Նրանք կասկածվում են թունելի նորակառույց ճանապարհին ականի պայթյունից երկու քաղաքացու և չորս ոստիկանի մահվան մեջ»,-հայտարարում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը։
Ինչպես հայտնել ենք, Արցախում սեպտեմբերի 19-ին ականի պայթյունի հետևանքով՝ ադրբեջանական ավտոմեքենա էր պայթել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ներքին գործերի նախարարության չորս աշխատակից և քաղաքացիական անձինք էին մահացել։