Պետական պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 2.5 տոկոսով
ՏնտեսությունՀայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:
«Դրամային արտահայտությամբ պետական պարտքն առաջին կիսամյակում աճել է 2.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով աճել է 4.4 տոկոսով: Հունիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար»,-ասաց Հովհաննիսյանը:
Նախարարի վստահեցմամբ՝ պարտքի կառավարման հետ կապված ցուցանիշները գտնվում են թիրախային մակարդակում, ներքին պարտքի և դրամային պարտքի ցուցանիշները շարունակաբար բարելավվում են:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։