Դժվարանում եմ ասել. Պեսկովը՝ Արցախում ռուս խաղաղապահների հեռանկարի մասին
Համաշխարհային Մամուլ
Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա ասել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հեռանկարի մասին, Ռուսաստանը շարունակում է շփումները Բաքվի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Sputnik-ը։
«Դժվար թե որևէ մեկն այս պահին կարողանա ասել, քանի որ նրանք այժմ իրականում այնտեղ են՝ Ադրբեջանի տարածքում: Մենք շարունակում ենք մեր շփումները Բաքվի հետ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա նշել է, որ ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերում և ներկա են նաև ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև արդեն իսկ սկսված բանակցություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)