Էրդողանը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հույս ունի խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի «տեղական հակաահաբեկչական գործողության» (արցախահայության դեմ ագրեսիայի – խմբ․) հաջողությունից հետո։ Նրա խոսքերը փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը։
«Տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն հաստատելը մեր պարտականությունն է»,- նշել է Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ հաջող գործողությունը «նոր հնարավորություններ է բացել Ղարաբաղում իրավիճակի լիարժեք կայունացման համար»։
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կընդունի իրեն մեկնած խաղաղության ձեռքը և ի պատասխան անկեղծ քայլեր կձեռնարկի»,- եզրափակեց նա։