Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմով
ՀասարակությունՍտեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի բուժանձնակազմը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։
«Հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով։
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան»,- ասվում է գրառման մեջ։