Ադրբեջանն աշխատում է ԿԽՄԿ-ի համար Գորիս-Կապան ճանապարհով դեպի Ստեփանակերտ ճանապարհ ապահովելու ուղղությամբ. Հաջիև
ԱրցախԱդրբեջանն աշխատում է Գորիս-Կապան-Էյվազլի-Վարանդա-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ-ի համար մուտք ապահովելու ուղղությամբ՝ բժշկական տարհանման և օգնության առաքման համար: Այս մասին X -ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մենք կանոնավոր կապի մեջ ենք ԿԽՄԿ-ի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ՝ տեղում հումանիտար կարիքներին արձագանքելու համար:
Ներկայումս մենք աշխատում ենք Գորիս-Կապան-Էյվազլի-Վարանդա-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ-ին բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ՝ բժշկական տարհանման և օգնության առաքման համար»,-գրել է Հաջիևը՝ հավելելով, որ Բաքուն պատրաստ է հիվանդանոցներում ընդունելու Ստեփանակերտի վիրավորներին: