Պուտինն ու Ռաիսին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններն ու իրավիճակը Արցախում
ԱրցախՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններն ու իրավիճակը Արցախում։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին։ Ռուսաստանի և Իրանի նախագահներն ընդգծել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը։ Երկկողմ շահագրգռվածություն է հայտնվել «3+3» խորհրդատվական հարթակի ( Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ակտիվացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: