Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ
ՀասարակությունԱրցախից տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց՝ բռնի տեղահանված 2850 քաղաքացիների կեցության հարց է լուծվել։
«Գորիսում 615 անձի կեցության հարց է լուծվել, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171, Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19։
Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ, Վայոց ձորում՝ 532, Գեղարքունիքի մարզում՝ 752, Տավուշում՝ 268։
Այսպիսով, պետությունը հոգացել է 2850 բռնի տեղահանված անձանց կեցության հարցը»,- ասաց Բաղդասարյանը։
Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ։