Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը
ՀասարակությունԱրցախի քննչական կոմիտեն բնակիչներին հայտնել է, որ զոհվածների չճանաչված դիերի նույնականացման համար հարկավոր է այցելել կառույց՝ ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։
«Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ ԱՀ քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։
Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը»,- նշված է հաղորդագրությունում։