Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Արցախի հարցը
ԹուրքիաԹուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Ադրբեջանի ռազմական գործողություններն Արցախում, հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները։
Վաղն Անկարայում տեղի կունենա Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Նիստի ընթացքում կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմը, թուրքական զինված ուժերի ընթացիկ գործողությունները Սիրիայում և Հյուսիսային Իրաքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացված ռազմական գործողություններն ու ագրեսիան։