Խաղաղապահներն ուղղաթիռներով տեղափոխել են պայթյունից տուժած 258 արցախցու
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի 117 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 50 երեխա, շարունակում են գտնվել ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Ստեփանակերտում պայթյունի հետևանքով իրականացվել է 42 սանիտարական թռիչք, որոնց ընթացքում հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկների կողմից տարհանվել է 258 մարդ: Համաձայն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանձնվել է 14 միավոր զրահատեխնիկա, 13 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 45 միավոր դաշտային հրետանային ատրճանակ, ավելի քան 4,5 հազար միավոր հրետանային զինատեսակներ, հակատանկային զենքեր և զինամթերք։
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։