Բաքվի հետ կքննարկենք ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը. Պեսկով
ՌուսաստանՄոսկվան Բաքվի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
«Այժմ մենք խոսում ենք մի առաքելության մասին, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը։
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի ադրբեջանական-հայկական-ռուսական եռակողմ համաձայնագրի համաձայն։ Զորախումբը տեղակայվել է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում։ Նրանց ընդհանուր թիվը կազմում է 1960 զինվորական։