Շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև
Արցախ«Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը»։ Այս մասին հայտարարել է Ալիևը Արցախում օկուպացված Կովսական կատարած այցի ժամանակ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Հորադիզից Կովսական երկաթուղու շինարարությունը իրականացման ակտիվ փուլում է։ Շատ շուտով կավարտվի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այնուհետև Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքի այս կարևոր հատվածի շինարարությունը», -ասել է Ալիևը։
Նա հայտարարել է, որ Կովսականը դառնալու է «կարևոր տրանսպորտային կետ», որովհետև այնտեղ կառուցվում է օդանավակայան, երկաթգիծ, Բաքվից Կովսական և տարբեր ուղղություններով վեց և չորս գոտի ունեցող մայրուղի։