Եվլախում Ադրբեջանին առաջարկվել է Արցախում կազմակերպել բջջային կապի ծառայությունները
ՀասարակությունԵվլախում կայացած հանդիպմանը Ադրբեջանի համապատասխան կառավարական գերատեսչություններին առաջարկվել է Արցախում կազմակերպել բջջային կապի և հեռուստառադիոհեռարձակման ծառայություններ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական կողմը աշխատանքների կազմակերպման համար հոկտեմբերի 2-ին կայցելի Արցախ։
Հիշեցնենք՝ այսօր՝ Եվլախում, կազմակերպվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի բնակիչների՝ ադրբեջանական հանրությանը վերաինտեգրվելու հարցերը։