Ստեփանակերտից Գորիս են տեղափոխվել 1560 արցախցիներ
Հասարակություն«Նախօրեին Երևանից Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներով արդեն Գորիս են տեղափոխվել 1560 քաղաքացիներ։ 46 ավտոբուսները կրկին ճանապարհվել են Լեռնային Ղարաբաղ մեր մյուս հայրենակիցներին ՀՀ տեղափոխելու համար։ ՀՀ ՏԿԵ նախարարության տվյալներով 18։40-ի դրությամբ դրանք հատել են Հակարիի կամուրջը»,- այդ մասին այսօր՝ մամուլի ասուլի ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Այն բոլոր մարդիկ, ովքեր չունեն տրանսպորտային միջոցներ, պետք է ուշադիր լինեն, որ հնարավոր լինի տեղափոխումն իրականացնել»,– նշել էՆազելի Բաղդասարյանը։