ՄԱԿ-ի առաքելությունը Արցախում կգնահատի բնակչության հումանիտար կարիքները
ԱրցախԱդրբեջանի հետ համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղ մեկնող ՄԱԿ-ի առաքելությունը գնահատելու է տարածաշրջանի բնակիչների հումանիտար կարիքները՝ ինչպես նրանց, որոնք որոշելու են մնալ իրենց տներում, այնպես էլ նրանց, որոնք լքում են դրանք։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Թիմը, որը հանգստյան օրերին կայցելի Լեռնային Ղարաբաղ, կփորձի տեղում գնահատել իրավիճակը և որոշել ինչպես մնացած մարդկանց, այնպես էլ տարածաշրջանից հեռացողների հումանիտար կարիքները», - ասել է նա ճեպազրույցում։