Ադրբեջանի դատախազությունը հայտնեց Դավիթ Բաբայանի ձերբակալության մասին
ԱրցախԱդրբեջանի դատախազությունը հայտնել է, որ ձերբակալել է Արցախի նախկին ԱԳ նախկին նախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին։
Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանն ինքն էր ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով թողել Ստեփանակերտն ու մեկնել Շուշի, որտեղ էլ նրան ձերբակալել են։ Ըստ ամենայնի, ադրբեջանցիները սպառնացել էին Բաբայանին, որ նա չի կարողանալու անցնել Հաքարիի կամուրջը, ինչպես նաև սպառնացել, որ կդժվարացնեն դեպի Հայաստան անցումը նաև այլ արցախահայերի համար։
Հիշեցնենք, որ այս պահին հաստատված տվյալներով ադրբեջանական գերության մեջ են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը։