Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել են Էրդողանի տեսքով տիկնիկը
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսքով տիկնիկն այրել են Ստոկհոլմում, Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ, գրել է Aftonbladet շվեդական պարբերականը։
Կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, աշխատանքն է սկսելու Թուրքիայի խորհրդարանը։ Հույս կա, որ այն որքան հնարավոր է շուտ կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հակառակորդ Լուկաս Յունգկվիստի խոսքով՝ եթե իրենց կատարած ակցիան նպաստի այն բանին, որ Շվեդիային չընդունեն ՆԱՏՕ, նշանակում է՝ իրենք հասել են իրենց նպատակին։
Ակցիան տեղի է ունեցել ուրբաթ, ժամը 13.00-ին, ոստիկանության պահպանության ներքո, դեսպանատան մոտ։ Թուրքիան անհապաղ դատապարտել է այդ քայլը։