Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
ԱրցախԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի ՊՆ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։
Նրանք մեղադրվում են իբր 2020-ի պատերազմի ժամանակ Գանձակի (Գյանջայի) «խաղաղ բնակչության հրթիռակոծման և խաղաղ բնակիչների սպանության համար»։
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ 300 հայերի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել՝ «Լեռնային Ղարաբաղում հանցագործությունների» համար հոդվածով: