Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններին
ՌուսաստանՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները ինքնիշխան ընտրություն են, սակայն Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե, ինչպես հայտարարեցին Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, կողքից գործընկերներ կփնտրեն՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, դա իրենց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես դեռ հույս ունեմ, որ դարեր շարունակ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից»,- ասել է նա։