Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին․ Mediahub
Արցախ
Ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին: Այդ մասին հայտնում է Կոռնիձորից աշխատող MediaHub-ի թղթակիցը:
Նշենք, որ Մելքումյանը ԱՀ նախագահի 2021թ.-ի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ։
ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 7-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։ ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
Արարատ Մելքումյանն ունի գեներալ-մայոր զինվորական կոչում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ