Ռուս խաղաղապահների անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունները օգնեցին ԼՂ-ում խուսափել ավելի շատ զոհերից. Շոյգու
ԱրցախՌուս խաղաղապահների անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունները օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Շնորհակալ եմ մեր տղաներին՝ ռուս խաղաղապահներին, իրենց անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից։ Խաղաղապահները համակողմանի բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին ու կարիքավորներին»,- Շոյգուի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա հայտարարել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի աջակցությամբ տեղակայվել է մոդուլային ճամբար՝ ժամանակակից սարքավորումներով, վիրաբուժական օգնության հնարավորությամբ, օպերացիոն մոդուլ՝ վերակենդանացման բաժանմունքով, և որ հատուկ բժշկական վաշտում «ընդգրկված են տարբեր մասնագիտությունների փորձառու բժիշկներ»։