Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել միջուկային պայթյուն իրականացնել
ԱշխարհRT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել ջերմամիջուկային պայթյուն իրականացնել Ռուսաստանի տարածքում։ Դա պետք է արվի, որպեսզի Ռուսաստանի Դաշնությանը սպառնացող երկրների պետական պաշտոնյաները վախենան սադրանքների դիմել:
Սիմոնյանի խոսքով՝ արժե միջուկային փորձարկումներ իրականացնել Սիբիրում։ Հեռուստահաղորդավարուհին կարծում է, որ բնակչության համար բացասական հետևանքներ չեն լինի։
«Ոչ մի միջուկային ձմեռ, որից բոլորը վախենում են, ոչ մի հրեշավոր ճառագայթում, որը կսպանի բոլորին»,- ընդգծել է Սիմոնյանը։
Ըստ Սիմոնյանի՝ քայլն անհրաժեշտ է, որպեսզի Արևմուտքի իշխանությունների ներկայացուցիչները հասկանան, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է կատակ չանել, և Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակականությունը կարող է իրենց համար բերել ամենասարսափելի հետևանքների։
Սիմոնյանը կարծում է, որ «միջուկային վերջնագիրը» կդառնա ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորման բանալին, և «հնարավոր կլինի վերադառնալ 1993 թ.»։
«Նրանք չեն հանձնվի, քանի դեռ շատ ցավ չեն ապրել», - եզրափակել է լրագրողը։