ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում է ունեցել Իրանի պատվիրակության հետ
ՏնտեսությունՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ և ԻԻՀ միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։ Իրանական պատվիրակության կազմում էին ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադը, ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
Աշխեն Շիրվանյանը նշել է, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել այս տարվա սեպտեմբեր ամսին Իրան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ երկուստեք հետարքրքրություն ներկայացնող ուղղություններով գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով։
Այնուհետև կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, մասնավորապես՝ տավարաբուծության, թռչնաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության, կենդանական ծագման մթերքների արտադրության և վերամշակման ոլորտներում։