Ձերբակալվել է ''Sinaloa'' նարկոկարտելի անվտանգության ղեկավարը
Աշխարհ
Մեքսիկայի իշխանությունները նախօրեին հայտարարել են ''Sinaloa'' նարկոկարտելի անվտանգության ղեկավարի ձերբակալության մասին: Այս մասին հաղորդում է "Associated Press'' լրատվական գործակալությունը:
Մեքսիկայի զինված ուժերի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հանցագործը, որի անունը դեռևս չի հրապարակվել, ձերբակալվել է Սինալոա նահանգի կենտրոնում գտնվող Կուլակյան քաղաքում: Ըստ նույն աղբյուրի` այսօր հանցագործին հեռուստատեսությամբ նոր կցուցադրեն: Մեքսիկայի իշխանությունները կազմակերպած գործողությունների և ձերբակալության մասին մանրամասնություններ չեն հաղորդել:
Մեքսիկայի իշխանություններն ակնկալում են, որ ''Sinaloa'' նարկոկարտելի անվտանգության ղեկավարի ձերբակալությունը կօգնի գտնել ''Joaquin'' նարկոկարտելի ղեկավար Էլ Չապո Գուզմանին, ով աշխարհում համարվում է ամենափնտրվող հանցագործը: Էլ Չապոն 2011 թ-ից հետախուզման մեջ է գտնվում, երբ բանտից կալանավորների հագուստը տեղափոխող մեքենայով փախել էր բանտից:
«Sinaloa» նարկոկարտելի ղեկավարի մասին տեղեկություններ հաղորդելու համար Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները յոթ միլիոն դոլար պարգևավճար են խոստացել: 2009 թ-ին 'Forbes ամսագիրը Էլ Չապոյին «El Chapo» ընդգրկել էր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, որտեղ նա զբաղեցրել էր 41-րդ տեղը:
Ըստ նախնական տվյալների` ''Sinaloa'' նարկոկարտելի ղեկավարի անձնական կարողությունը, ով Մեքսիայից մինչև Միացյալ նահանգներ վերահսկում է կոկաինի առևտուրը, հասնում է մեկ միլիարդ դոլարի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ