Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
Գիտություն և Մշակույթ2023 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ինդոնեզիայում կայացել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մեր երկիրը ներկայացրել է «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանը: Առկա ձևաչափով անցկացված եզրափակիչ փուլում թեստային և հետազոտական աշխատանքների կատարման արդյունքում Կամունի Աբրահամյանն արժանացել է ոսկե մեդալի։
Օլիմպիադային մասնակցել է 9 երկրի 92 ներկայացուցիչ, որոնք ընտրվել էին երկու առցանց օլիմպիադաների անցկացման արդյունքում։