Էրդողանն առողջական խնդիրների պատճառով չեղարկել է Իսպանիա այցը․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հոկտեմբերի 5-ին նախատեսված այցը Իսպանիա հետաձգվել է, գրում են թուրքական Yenicag-ը և Bursa TV-ն։
Այցը չեղարկվել է պետության ղեկավարի առողջական խնդիրների պատճառով։ Ըստ հրապարակումների՝ Էրդողանը մրսել է։ Նախագահը չի մասնակցի նաև առաջիկա երկու օրերին նախատեսված բոլոր միջոցառումներին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հաստատել է տեղեկությունը։
Հոկտեմբերի 4-ին Էրդողանը պետք է մասնակցեր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստին, որի նախագահն է։ Արդյունքում հանդիպումը չեղարկվել է։