Փաշինյանը Գրանադայում ստորագրել է հռչակագիր՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. ՏԱՍՍ
Համաշխարհային ՄամուլՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում ԵՄ-ի ղեկավար Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը ստորագրել է հռչակագիր, որում ճանաչել է Ադրբեջանի՝ 86,6 հազար քառ կմ տարածքը՝ ներառյալ Արցախը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության հայտարարությանը։
«Կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29800 քառ. կմ) և Ադրբեջանի (86.600 քառ. կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչի մասին արդեն նշվել է [Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ] Միշելի 2023 թվականի մայիսի 14-ին և 15-ի հայտարարություններում»,- ասվում է փաստաթղթում։