Շառլ Միշելը չի պատասխանել Ադրբեջանի դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին հարցին
ԱրցախԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը չի պատասխանել Արցախում էթնիկ զտումների հետ կապված Ադրբեջանի դեմ ԵՄ պատժամիջոցների հնարավորության մասին հարցին։
Նրա խոսքով՝ երկու օր առաջ ինքը հեռախոսով խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և վերջինս իրեն վստահեցրել է, որ «Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի»։
Նա նաև հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը և ընդգծել, որ երկուսն էլ արդեն հաստատել են մասնակցելու իրենց պատրաստակամությունը։