Լիբերիայի ընդդիմությունը հրաժարվում է ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները
Աշխարհ
Լիբերիայի ընդդիմությունն այսօր հայտարարել է, որ չի ընդունում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները և հրաժարվում է երկրոդ փուլին մասնակցելուց' պատճառաբանելով, որ առաջին փուլի արդյունքները «թերի» է:
Ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների առաջին փուլի արդյունքները կեղծել է ի օգուտ գործող նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆի: «Մենք դուրս ենք գալիս ընտրական գործընթացից, քանի որ այն տեղի է ունեցել լուրջ ընտրակեղծիքներով և այն համարում ենք ոչ ժողովրդավարական ընտրություններ: Կոչ ենք անում մեր կողմնակիցներին կիրակի օրը դուրս գալ ցույցերի ընտրությունների արդյունքները բոյկոտելու համար», - ասված է ընդդիմության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երեկ Լիբերիայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ առաջին փուլում 45.5% հավաքած ձայներով հաղթել է գործող նախագահը և պետք է անցկացվի երկրորդ փուլ: Հաղորդում է Assotiated Press լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ