ԼՂ-ում պայթյունից ծանր վիրավորում ստացած չորս հիվանդներ տարհանվել են Ֆրանսիայի հիվանդանոցներ
ՀասարակությունԱյսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունից տուժածները: Նա ասել էր՝ պայթյունից տուժած 4 անձ բուժումը կշարունակի Ֆրանսիայում: