ԵԱՀԿ նախագահը կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունը Արցախից բռնահանվածներին
ԱրցախԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կոչ է անում ավելացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը բռնի տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100 000 արցախահայերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օսմանիի հայտարարությունը տարածել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը։
«Մարդասիրական կարիքները պետք է մնան գերխնդիր, և միջազգային դոնորները պետք է շարունակեն ակտիվորեն համերաշխություն ցուցաբերել և կիսեն պատասխանատվությունը Հայաստանին օգնելու համար, քանի որ ՀՀ կառավարությունն արձագանքում է ծավալվող այս հումանիտար ճգնաժամին:
ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության հետագա մասնակցությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելու ջանքերին:
Տեղում միջազգային մասնակցության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կհաղորդի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։