Ռուս խաղաղախահները փակել են երեք դիտակետեր ԼՂ Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի շրջաններում
ՀասարակությունՌուս խաղաղախահներն այսօր փակել են երեք դիտակետեր ԼՂ Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի շրջաններում, հայտնում են ՌԴ ՊՆ–ից։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Օրվա ընթացքում կողմերի շփման գծից պահակակետերը զինաթափելու և դուրս բերելու կապակցությամբ փակվել են երկու դիտակետ Շուշիի և Ասկերանի շրջաններում և մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում»,– ասված է հաղորդագրության մեջ։