Պայթյունից տուժած 7 արցախցիներ տեղափոխվել են Ֆրանսիա և Բուլղարիա. ԱՆ
ՀասարակությունԱրցախում պայթյունի եւ ռազմական ագրեսիայի հետեւանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ այսօր տեղափոխվել է Ֆրանսիա եւ Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար: Տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից․
«Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ:
Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո, մեր մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ նրանց վիճակը փոքր֊ինչ կայունացել է եւ այժմ նրանք պատրաստ են տեղափոխման: Պացիենտներն ունեն երկարատեւ եւ համալիր բուժման կարիք։
ՀՀ առողջապահության նախարարության միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները եւս պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: