Էկոնոմիկայի նախարարության թիմը քննարկման է հրավիրել ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմեններին. Քերոբյան
ՏնտեսությունՄենք անցնում ենք ավելի երկարատև՝ մարդկանց տնտեսական և սոցիալական ինտեգրացիայի ծրագրերին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, էկոնոմիկայի նախարարությունում ժամը 16:00-ին տեղի է ունենալու հանդիպում նախարարության թիմի և ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմենների միջև: Ես կոչ եմ անում, որ այն մարդիկ, որոնք դեռևս չեն պլանավորել, անպայման միանան, և մենք առարկայական քննարկում կունենանք, թե ինչպես օգնենք ձեռնարկատերերին, բիզնեսմեններին՝ վերսկսել իրենց բիզնեսը ՀՀ-ում»,- ասաց Վահան Քերոբյանը;
Նա նշեց, որ արդեն 40-ից ավելի բիզնեսմեններ գրանցվել են:
Նա ասաց, որ ովքեր դեռ չեն գրանցվել կարող են երկուշաբթի օրը ուղղակի գնալ նախարարություն եւ մասնակցել քննարկմանը: