Պուգաչովան եւ Գալկինը փախչո՞ւմ են Իսրայելից
Աշխարհ«Հրապարակ»
Ենթադրվում է, որ լուսանկարում եղել են Պուգաչովան և Գալկինը, և որ նկարն արվել է այսօր Իսրայելի օդանավակայանում։
Նշվում է, որ նրանք, իբր, մտադիր են լքել Իսրայելը՝ կապված վերջին իրադարձությունների հետ։ Վերջին տարիներին նրանք ընտանիքով՝ զավակներով հանդերձ ապրում են հրեական պետությունում։
Արտիստները պաշտոնապես չեն մեկնաբանել իրենց հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը։
Նախօրեին Գալկինը սոցցանցերում հայտնել էր, որ ողջ ընտանիքը վաղ առավոտյան արթնացել է օդային հարձակման ազդանշանից։
«Դժվար ժամանակ է Իսրայելի համար: Ցավակցում եմ զոհերին և նրանց ընտանիքներին,- գրել է նա,-Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր պատանդ են վերցվել»: