ԿԽՄԿ-ն շարունակում է Արցախում մնացած մարդկանց որոնումները
ԱրցախԿԽՄԿ-ն շարունակում է Արցախում մնացած մարդկանց, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամների որոնումները։ Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի երևանյան գրասենյակի թվիթերի էջից։
Նշվում է, որ անցած օրերին այցելությունների ընթացքում բաժանվել են սննդի և հիգիենայի փաթեթներ, հաջողվել է նաև վերականգնել երեք հոգու կապը Հայաստանում իրենց ընտանիքի անդամների հետ։
Նշվում է նաև, որ այցելություններին մասնակցում են ԿԽՄԿ բժիշկները, կատարում անձանց առողջական վիճակի գնահատում, բարելավում նրանց բժշկական կարիքները։