Կամավորները Իսրայելում Nature Party փառատոնի մասնակիցների 260 դի են հայտնաբերել. JPost
Համաշխարհային ՄամուլԻսրայելական ZAKA հասարակական կազմակերպության անդամները, որը զբաղվում է կամավոր փրկարարական աշխատանքներով, երկրի հարավում գտնվող Կիբուց Ռեյմում հայտնաբերել են առնվազն 260 դի։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը՝ կազմակերպության ներկայացուցիչներին հղումով։
Նրանց տվյալներով՝ բոլոր սպանվածները եղել են Nature Party բացօթյա երաժշտական փառատոնի մասնակից՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման հարձակման պահին։ Հաղորդվում է, որ արմատականները գնդակահարել են միջոցառման բազմաթիվ մասնակիցների, զոհերի թիվը դեռ կարող է աճել։
Բացի այդ, ապացույցներ կան, որ ՀԱՄԱՍ-ի անդամները Գազայի հատված են տարել փառատոնին մասնակցած առնվազն 10 աղջիկների։